ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընդվզո՞ւմ

Ընդվզո՞ւմ
12.04.2016 | 00:27

Բավականին հետաքրքիր միտումներ են նկատվում իշխանական վերնախավում: Խա՞ղն է փոխվում, թե՞ դրանք ժամանակավոր դրսևորումներ են, կերևա առաջիկայում, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը Գերմանիայում, Անգելա Մերկելի «կենդանի ներկայությամբ», իրեն թույլ տվեց Ռուսաստանի հասցեին բարձրաձայնել, որ անթույլատրելի է (դե, ասաց` ցավալի է, բայց դա նույն բանն է), որ մեր հույժ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում մեր «հույժ» հակառակորդ Ադրբեջանին: Նրան երկրորդել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ՌԴ իր պաշտոնակից Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ:
Դրանից առաջ էլ ՀՀ ԱԳՆ-ն Բելառուսին էր «դեղին քարտ» ցույց տվել` մի շարք և առաջին հերթին, Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու համար:
Իսկ օրեր առաջ Արմեն Աշոտյանը «Եռանկյունի» հաղորդման ժամանակ վերցրեց ու, ոչ ավելի-ոչ պակաս, ասաց, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն համարվում է Եվրոպայի վերջին բռնապետը (դե, մոտավորապես, որ ժամանակն է, որ այդ բռնապետին փոխարինի մեկ այլ բռնապետ` Ալիևը):
Ասում են` ճաշից հետ մանանեխը ոչինչ չի որոշում, սակայն նաև սրում է զգայարանները:
Ինչպես երևում է` իշխանությունների զգայարանները լավ էլ սրվել են վերջին զարգացումների համատեքստում, և վերջիններս փորձում են շտկումներ մտցնել իրենց բացթողումների մեջ, սակայն, կարծում ենք` միայն հռետորաբանությունը բավարար չէ, պետք է այդ ամենին հետևեն ավելի կոնկրետ, առարկայական քայլեր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ